Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին, հայտնում է «The Times of Israel»-ը։
Իսրայելի հյուսիսային ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 հրթիռ։ Պայթյուններ են տեղի ունեցել Վերին Գալիլեայում, Գոլանի բարձունքներում, Կիրյաթ Շմոնա և Հայֆա քաղաքներում։ Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը փորձում է հետ մղել զանգվածային հարձակումը։
