Լիբանանյան «Հեզբոլահ» շարժումը կիրակի խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի տարածքին հասցված հարվածների կապակցությամբ, հայտնում է AFP-ն։

«Մենք կկատարենք ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային դիմակայելու մեր պարտքը»,- հայտարարել է «Հեզբոլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը։

Քասեմը հավելել է, որ իրենք չեն լքի «պատվի և դիմադրության դաշտը»։

Մինչդեռ Լիբանանի իշխանությունները երեկ՝ փետրվարի 28-ին, Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշվելու ցանկություն չեն հայտնել։

Share.