Հարավաֆրիկյան Հանրապետությունում կոկորդիլոսի աղիքներում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել։ Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ հսկայական սողունին ջրից դուրս բերելու համար ուղղաթիռ է օգտագործվել։

«Կոմատի գետի վրա խիստ վտանգավոր և բարդ գործողության ժամանակ կապիտան Պոտգիտերը SANParks ուղղաթիռից իջեցվել է կոկորդիլոսներով լի գետը, որտեղ նա քաջաբար պարանով ամրացրել է կոկորդիլոսին՝ գործելով չափազանց վտանգավոր պայմաններում», – սոցիալական ցանցերում գրել են իրավապահ մարմինների աշխատակիցները։

Կենդանուն հանգստացնող դեղամիջոցով քնեցնելուց և ուղղաթիռով տարհանելուց հետո մասնագետները նրա աղիքներից հանել են մնացորդները, որոնք ուղարկվել են ԴՆԹ թեստավորման՝ զոհի ինքնությունը հաստատելու համար։ Ոստիկանությունը հայտնում է, որ հետաքննությունը շարունակվում է։

Ըստ «Citizen» թերթի՝ ենթադրվում է, որ մնացորդները պատկանում են Գաուտենգ նահանգից 59-ամյա գործարարի, որը անհետ կորել էր անցյալ ամիս, երբ նրա մեքենան գտնվել էր Կոմատիպուրտի կամրջի վրա։

Share.