Գիտնականների ուշադրության կենտրոնում են հայտնվել Սատուրնի արբանյակ «Էնցելադը» և Յուպիտերի արբանյակ «Եվրոպան», որոնք, ըստ մասնագետների, կարող են լինել Արեգակնային համակարգի այն հազվագյուտ վայրերից, որտեղ հնարավոր է՝ կյանք է առաջացել։
Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանի գիտաշխատող, աստղագետ Սերգեյ Նազարովը, Առաջին լրատվականի փոխանցմամբ, նշել է, որ հենց այս երկու արբանյակներն են համարվում ամենահավանական թեկնածուները արտաերկրային կյանքի հնարավոր ծագման համար։ Նրա խոսքով՝ թե՛ «Էնցելադը», թե՛ «Եվրոպան» ունեն կարևոր պայմաններ կյանքի ձևավորման համար․ դրանց սառցե մակերեսի տակ թաքնված են մեծ քանակությամբ հեղուկ ջրային օվկիանոսներ, ինչպես նաև առկա են կյանքի համար անհրաժեշտ հիմնական քիմիական տարրերը։
Գիտնականները կարծում են, որ հենց այս թաքնված օվկիանոսներն են, որոնք կարող են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր է միկրոսկոպիկ կյանքի ձևերի գոյացում կամ նույնիսկ զարգացում։
