Կիպրոսի Պեյա քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարը։ Տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիացից։

Տղամարդկանց մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը, իսկ կանանց մրցաշարում հաղթող է դարձել հնդիկ շախմատիստուհի Ռամեշբաբու Վայշալին:

Ջավոխիր Սինդարովը հնարավորություն է ստացել այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ, իսկ Ռամեշբաբու Վայշալին՝ կանանց գործող չեմպիոն Ցզյու Վենցզյունի հետ:

Տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ աղյուսակ

Ջավոխիր Սինդարով՝ 10 միավոր

Անիշ Գիրի՝ 8.5 միավոր

Ֆաբիանո Կարուանա՝ 7.5 միավոր

Վեյ Ի՝ 7 միավոր

Հիկարու Նակամուրա՝ 6.5 միավոր

Մաթիաս Բլյուբաում՝ 6 միավոր

Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 6 միավոր

Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր

Կանանց մրցաշարի եզրափակիչ աղյուսակ

Ռամեշբաբու Վայշալի՝ 8.5 միավոր

Բիբիսարա Ասաուբաևա՝ 8 միավոր

Չժու Ջիներ՝ 7.5 միավոր

Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 7.5 միավոր

Աննա Մուզիչուկ՝ 7 միավոր

Եկատերինա Լահնո՝ 6.5 միավոր

Թան Չժունյի՝ 5.5 միավոր

Դիվյա Դեշմուխ՝ 5.5 միավոր

Share.