Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 29 մասնակիցները։ Ամենաշատը՝ 5-ական ներկայացուցիչներ ունեն Անգլիան և Իսպանիան։

Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա», «Լիվերպուլ»։
Իսպանիա. «Բարսելոնա», «Ռեալ», «Վիլյառեալ», «Ատլետիկո», «Բետիս»։
Իտալիա. «Ինտեր», «Նապոլի», «Ռոմա», «Կոմո»։
Գերմանիա. «Բավարիա», Դորտմունդի «Բորուսիա», «Լայպցիգ», «Շտուտգարտ»։
Ֆրանսիա. ՊՍԺ, «Լանս», «Լիլ»։
Նիդերլանդներ. ՊՍՎ, «Ֆեյենորդ»։
Պորտուգալիա. «Պորտու», «Սպորտինգ»։
Բելգիա. «Բրյուգե»։
Չեխիա. «Սլավիա»։
Թուրքիա. «Գալաթասարայ»։
Ուկրաինա. «Շախտյոր»։

Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում հանդես կգա 36 թիմ։ Մնացած 7 ուղեգրերը կխաղարկվեն որակավորման փուլերում, որոնք կանցկացվեն ամռանը։ Մրցաշարի հիմնական փուլը կմեկնարկի 2026 թվականի սեպտեմբերի 8-ին և կեզրափակվի 2027-ի հունվարի 27-ին։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 30-ին՝ ՊՍԺ — «Արսենալ» եզրափակիչ դիմակայությունում։ Հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։

Share.