Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։
Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից։
Հռչակագրով վերահաստատվել է Եվրամիության հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը և համապարփակ բարեփոխումների օրակարգին աջակցելու վերաբերյալ։
Ինչպես նշվում է, 2026 թվականի մայիսի 5-ին անցկացված գագաթնաժողովը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունները կապի, էներգետիկայի, տրանսպորտի և թվային համագործակցության ոլորտներում ամրապնդելու համար։
