Հայաստանի և Թուրքիայի միջև ընթանում են քննարկումներ, որոնք առնչվում են նաև մշակութային ոլորտին։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հստակեցվում են իրավական հիմքերը և մշակվում են մեխանիզմներ, որոնք ուղղված են, օրինակ, Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը», – հավելել է Միրզոյանը։

Share.