Հարկավոր է պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան, և Եվրամիությունը դրան աջակցելու համար ունի մի շարք գործիքներ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Ադրբեջան կատարած այցի ժամանակ։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այս դինամիկան։ ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ դրան աջակցելու համար՝ վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծման գործողություններ, և մենք արդեն իսկ ամենամեծ դոնորն ենք այս ոլորտներում», – նրա խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
