Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է գալիս։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ստեփանավանի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Թումանյանի, Անիի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև»,– նշված է հաղորդագրությունում։
Ըստ դեպարտամենտի` Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
