Հայաստանը որոշ պահի ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության միջև, և Ռուսաստանը ըմբռնումով կմոտենա Երևանի ընտրությանը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իհարկե, ինչպես բազմիցս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, մենք կհասկանանք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Նրանք խոսում են Եվրամիությանը մերձենալու ցանկության մասին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։ Հայաստանը շատ լավ հասկանում է սա: Ինչ-որ պահի նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն դա անել», – ասել է նա Կազանում կայացած ֆորումի շրջանակներում։

Նա հավելել է.

«Հայաստանը մեզ համար շատ մտերիմ երկիր է, դաշնակից։ Այն Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ մեզ միավորող մարդկային կապերը շատ խորն են, շատ լուրջ և շատ երկարատև։ Եվ մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի ժողովրդի նկատմամբ»։

Share.