Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ բնակավայրի մոտ մեկ տասնյակ բնակիչներ իրենց երեխաներին տարել են բժշկական հաստատություններ՝ բուժումներ ստանալու նպատակով, գրեթե 10 տարի է Բալահովիտ գյուղով անցնող ջրատարներում ու իրենց լեզվով ասած «կանալում» տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բնակիչներըւ կայքի հետ զրույցում նշել են. ««Սովետի ժամանակ մեր գյուղով որ ջուրը անցնում էր, այնքան զուլալ էր, նույնիսկ խմում էինք։ Բայց արդեն 10 տարուց մի քիչ ավելի է՝ անգամ կողքով չենք կարողանում անցնել։ Որոշ տների սանհանգույցներից դուրս թափվող ջուրը լցվում է կանալը։ Որոշ հատվածներում առաջացել է տիղմ և կա վտանգ, որ ճահճով կպատվի։ Ում ասես դիմել ենք, բայց ապարդյուն»։
