Ցմահ ազատազրկման են դատապարտվել «Կրոկուսի» ահաբեկչության կատարողները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին դատարանի դահլիճից։

Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով։ «Կրոկուսում» ահաբեկչության գործով 19 ֆիգուրանտներից 15 մեղադրյալներ ցմահ ազատազրկման են դատապարտվել, այդ թվում՝ ահաբեկիչների ենթադրյալ պարագլուխը (առաջին 18 տարին բանտում, պատժի մնացած մասը ՝ հատուկ ռեժիմի գաղութում):

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին, երբ չորս զինված անձինք կրակ են բացել։ Զոհվել էր 145 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 550-ը։

Share.