Կիևը ռուսական ռազմական և հայրենասիրական տելեգրամյան ալիքների գնման արշավ է սկսել. հայտնում է Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։
«Նմանատիպ ռեսուրսների ձեռքբերման վերաբերյալ առաջարկների ուղարկումն իրականացվում է հատուկ ստեղծված կեղծ հաշիվներից և կատարվում է հանրային անձանց անունից, ովքեր հասարակական կարծիքի առաջնորդներ են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են ԱՀԾ-ում, նման գործողությունների հիմնական նպատակը ապատեղեկատվության տարածումն ու ռուսական բանակի վարկաբեկումն է։ Ալիքներում տեղեկատվությունը փոխարինելով՝ Կիևը ցանկանում է դրանց սեփականատերերին ներքաշել հակաիրավական գործունեության մեջ։
