Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո, իսկ մինչև հունիսի 9–ը` նաև գիշերային ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Երևան քաղաքի առանձին հատվածներում նույնպես այսօր` առավելապես երեկոյան ժամերին, կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Եղանակը Հայաստանում
