Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է Իրանի դեմ ռազմական գործողությանը։

«Կարծում եմ՝ Իրանի ժողովուրդը օգնություն է փնտրում գործող ռեժիմը փոխելու համար, որը մեծ վնաս է հասցնում։ Ես կաջակցեմ ռեժիմի դեմ գործողությանը», – ասել է Ուկրաինայի նախագահը Sky News-ին տված հարցազրույցում։

Զելենսկին նշել է, որ բանակցությունները նախընտրելի են, բայց նա վստահ չէ, որ գործող ռեժիմը անկեղծորեն կիսում է այս գաղափարը։

Share.