Մարտի 23-29-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի կունենա գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի երեք գեղասահորդով:  

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականի կազմը: Տղամարդկանց մենասահքում կմասնակցի Սեմյոն Դանիելյանցը, սպորտային զույգերի մրցաշարում հանդես կգան Միլան եւ Կորտինա-2026 Օլիմպիական խաղերի մասնակիցներ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը: 

Հայաստանի գեղասահքի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաք Երեւանում՝ նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը: Ինչպես փոխանցում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքի ընթացքում հատուկ ուշադրության կենտրոնում է մարզական զույգը՝ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը: 

Մարզումներն անցկացվում են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչներ Սարգիս Թեւանյանի եւ Արամ Վլասյանի ղեկավարությամբ։ 

Share.