Կատարի մայրաքաղաք Դոհայում նոր պայթյունների ձայների շարք է լսվել, ենթադրաբար՝ հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացման պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Դոհայում լսվել է առնվազն վեց պայթյուն։ Պայթյունների ձայները լսել են նաև հարևան Լուսաիլ քաղաքի և Կատարի մայրաքաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալ Խորի բնակիչները։
