ԱՄՆ ազգային հետախուզությունը հրապարակել է «Սպառնալիքների տարեկան գնահատում» զեկույցը։ Այնտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին:

Նշվում է, որ 2025 թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովը երկու երկրին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր և նպաստելու տարածաշրջանային կայունության ամրապնդմանը:

Միաժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ դեռ կան խոչընդոտներ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին:

«Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը»,-նշված է զեկույցում:

Share.