Կահիրեում հանկարծակի առաջացած փոսի պատճառով երկու խանութ գետնի տակ են անցել։ Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են շենքերն աստիճանաբար խորտակվում գետնի տակ, հաղորդում է «Российская газета»-ն։

Մի քանի րոպե անց մոտ 15 մետր տրամագծով խոր փոս է առաջացել, որի մեջ փլուզվել են խանութները։ Նշվում, է, որ փլուզման հնարավոր պատճառը մոտակայքում տարվող շինարարական աշխատանքներն են եղել. Շինարարներն ապագա շենքի հիմքի համար խոր փոս էին փորում։

Խանութի երկու հաճախորդներ փրկվել են. նրանք թեթև վնասվածքներ են ստացել, մանրամասնել է տեղական ոստիկանությունը։

Share.