«Հրշեջ խմբերն արձագանքել են Կալուգայի Ավտոմոբիլնայա 1 հասցեում սկսված հրդեհի մասին հաղորդագրությանը»,- ասել է զրուցակիցը։
Yandex.Maps սերվիսի տվյալներով՝ այս հասցեն AGR Automotive Group գործարանի՝ Կալուգայի Volkswagen-ի նախկին գործարանի տեղակայման վայրն է։
Shot թելեգրամ-ալիքի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է պենոպլաստի ուտիլացման հաստոցից, աշխատակիցները տարհանվել են։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ավտոմոբիլնայա փողոցի շենքում հրդեհը ընդգրկում է 4 000 քառակուսի մետր տարածք։ Հրշեջները պայքարում են հրդեհի դեմ, հարակից տարածքներից լրացուցիչ հրշեջ հաշվարկներ են հրավիրվել։
