Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը իր սոցցանցում հրապարակել է սատիրական նկար, որտեղ պատկերված է Վլադիմիր Պուտինը, որը քայլում է Դոնալդ Թրամփի հետ՝ ասես շան պես նրան պարանով քաշելով։

Պոստը հայտնվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը վերացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները՝ Իրանի հետ սրվող հակամարտության ֆոնին։ ԱՄՆ կառավարության հայտարարության մեջ նշվում է.

«Գոյություն ունեցող մատակարարումների գլոբալ հասանելիությունը մեծացնելու համար երկրներին ժամանակավոր թույլտվություն է տրվում գնել ռուսական նավթ»,- գրել է Նյուսոմը։

Նյուսոմը, որը հայտնի է Դոնալդ Թրամփի մասին քննադատական ​​եւ երգիծական գրառումներով, այսպիսով իր դժգոհությունն է հայտնել Սպիտակ տան քաղաքականության եւ էներգետիկ շուկայի վերաբերյալ որոշումներից՝ միջազգային լարվածության պայմաններում։

Share.