Մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դեպի Ծաղկաձոր տանող կամրջի սկզբնամասում «Audi A3» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բախվել քարերին և 2 պտույտ շրջվելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին նաև, որ վիրավորները սփյուռքահայեր են, և նրանք առաջին հերթին փրկվել են, քանի որ եղել են ամրակապված, և բժիշկների շնորհիվ։
