Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն։ Քառորդ եզրափակիչի երկու հանդիպումներում էլ Արքայական թիմը պարտվել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» (1:2, 3:4):
«Մենք պայքարեցինք մինչեւ վերջ, բայց դա քիչ էր։ Ցավալի է այսպիսի կարեւոր մրցաշարից դուրս մնալը, բայց պետք է նայել դեպի ապագա։ Պետք է ուշադիր մտածենք մեր մասին, որպեսզի խուսափենք այսպիսի հիասթափությունից։ Մենք երբեք չենք հանձնվի։
«Ռեալում» անհաջողությունը երբեք չի եղել տարբերակ։ Ես խոստանում եմ, որ մենք նորից կսկսենք հաղթել եւ շատ մոտ ապագայում»,- գրել է Մբապեն։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բավարիան» կմրցի Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ի հետ։
