Իրանը կապահովի Հորմուզի նեղուցի անվտանգությունը և այլևս թույլ չի տա դրա չարաշահումը երրորդ երկրների կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«Իրանը կապահովի Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությունը և վերջ կդնի թշնամու չարաշահումներին այս ջրային ուղում», – ասել է Խամենեին Իսլամական Հանրապետությունում Պարսից ծոցի օրվա կապակցությամբ իր ելույթում։
Նա նշել է, որ Հորմուզի նեղուցում նոր կարգը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։
