Իրանը միջուկային և հրթիռային տեխնոլոգիաները համարում է իր ազգային հարստությունը և թույլ չի տա արտաքին ոտնձգություններ այս ոլորտներում։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

«Իրանցի 90 միլիոն խիզախ և ազնիվ հայրենակիցները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, իրենց բոլոր անձնական, հոգևոր, մարդկային, գիտական, արդյունաբերական ռեսուրսներն ու հիմնարար և առաջատար տեխնոլոգիաները՝ նանո- և կենսատեխնոլոգիաներից մինչև միջուկային և հրթիռային, համարում են իրենց ազգային հարստությունը և կպաշտպանեն դրանք այնպես, ինչպես ծովային, ցամաքային և օդային սահմանները»,- հայտարարել է նա Իսլամական Հանրապետությունում Պարսից ծոցի օրվա առթիվ գրավոր ուղերձում։

Share.