Հեղափոխության նոր առաջնորդը ընտրվել է փորձագիտական խորհրդի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ։ Այս մասին տեսաուղերձով հայտնել է Գիլան նահանգի փորձագիտական խորհրդի ներկայացուցիչ Այաթոլլահ Աշկուրին։
«Խամենեին կշարունակի լինել Իրանի առաջնորդը», հայտնել է Այաթոլլահ Աշկուրին։
Ավելի վաղ գրել էինք, որ Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի Փորձագետների խորհրդի անդամներից մեկը հայտնել է, որ մեծամասնության կարծիքը հակված է երկրի սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի օգտին։
Ավելի վաղ Իրանի Փորձագետների խորհրդում ակնարկել էին, որ եկել են կոնսենսուսի՝ նոր գերագույն առաջնորդի ընտրության հարցում։
Իրանի Սահմանադրության համաձայն, 88 անդամից բաղկացած Փորձագետների խորհուրդն է լիազորված ընտրելու երկրի գերագույն առաջնորդին։ Խամենեին, որը ղեկավարել էր Իրանը 37 տարի, սպանվել է ամերիկաիսրայելական հարվածների հետևանքով Թեհրանում փետրվարի 28-ին։
