Չորեքշաբթի օրը Իսրայելի ռազմաօդային ուժերը ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին և Արևմտյան Բեքաա շրջանին, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 13 և վիրավորվել 42 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի, վիրավորվել է 8353 մարդ», – ասվում է առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ։

Առողջապահության նախարարությունը նշել է, որ փրկարարները շարունակում են մաքրել ավերակները որոշ տարածքներում, և զոհերի, վիրավորների թիվը կարող է աճել։

Share.