Լիբանանյան բանակը դուրս է բերում իր ստորաբաժանումները դիրքերից՝ «Հեզբոլլահի» դեմ իրսայելական հարձակման ֆոնին, հաղորդում է Al Jazeera-ն։
Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը հայտնել էր, որ լիբանանյան բանակը նահանջել է սահմանի երկայնքով գտնվող առնվազն յոթ առաջնագծային օպերատիվ դիրքերից:
Այս քայլերն արվել են այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ իսրայելական բանակին հրահանգ է տրվել «առաջ շարժվել և զավթել Լիբանանի նոր շրջանները՝ Իսրայելի սահմանամերձ բնակավայրերի հրետակոծությունները կանխելու համար»:
