Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հրադադարը «շատ փխրուն է», գրում է The Guardian պարբերականը։

«Հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ Իսրայելի հարվածներն անընդունելի են»,- ասել է նա։

Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցը վերաբացելու և կայուն հրադադար հաստատելու համար դեռ շատ անելիք կա։ «Նավագնացությամբ զբաղվող ընկերությունները նավեր չեն ուղարկի Հորմուզի նեղուցով, մինչև դա անվտանգ չլինի»,- շեշտել է Սթարմերը։

Նա հաստատել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այդ հարցի շուրջ շաբաթվա մեջ գագաթնաժողով կանցկացնեն։

Share.