Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ շաբաթ օրը Լիբանանի հարավում վիրավորում ստացած ֆրանսիացի խաղաղապահը մահացել է։

Նախագահի խոսքով՝ Գանդուրիե բնակավայրում տեղի ունեցած նույն հարձակման ժամանակ տեղում զոհվել էր ևս մեկ ֆրանսիացի զինծառայող՝ Ֆլորիան Մոնտորիոն։

Լիբանանում ՄԱԿ-ի առաքելությունը (UNIFIL) հանդես է եկել նախնական հայտարարությամբ՝ տեղի ունեցածը որակելով որպես «կանխամտածված հարձակում»։ Ըստ առաքելության տվյալների՝ հարվածի հետևում հավանաբար կանգնած են ոչ պետական զինված խմբավորումներ, մասնավորապես՝ «Հեզբոլլահը»։

Share.