Լեհաստանը ցանկանում է իր բանակի թվաքանակը հասցնել 500 հազարի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ լեհական բանակում կա 218 հազար մարդ։
«Կես միլիոնանոց բանակ։ Սա մի քանի տարվա ռազմավարական նպատակ է, որը մենք կիրականացնենք», – նշել է Կոսինյակ-Կամիշը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
