Լեհաստանը հնարավորություն է ստեղծում սեփական արևելյան սահմանը 48 ժամում ականապատելու համար, լրագրողներին ասել է հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

Այս ուրբաթ Լեհաստանի համար լրանում է Օտտավայի կոնվենցիայի չեղարկման ժամկետը, և հանրապետությունը կկարողանա վերսկսել հակահետևակային ականների արտադրությունը: Տուսկը պատմել է, որ սահմանի արագ ականապատման հնարավորությունը «Արևելյան վահան» ծրագրի մասն է:

Լեհաստանը «Արևելյան վահան» ծրագիրն իրականացնում է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին: Լեհաստանի վարչապետի գրասենյակի հայտարարության համաձայն՝ կառավարությունը մտադիր է ՆԱՏՕ-ի արևելյան թևում ստեղծել համալիր պաշտպանական ենթակառուցվածք՝ Բելառուսի և Ռուսաստանի կողմից առկա սպառնալիքներին դիմակայելու համար:

Share.