Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը կարող է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, և այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ դրանք հեշտ չեն՝ հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանը իրեն ենթարկեցնել, խզել Հայաստանի՝ ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը»,- լրագրողներին հայտնել է Լավրովը։

Share.