Իրավիճակը Նախիջևանի օդանավակայանում իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։

Հիշեցնենք, որ Իրանի կողմից արձակված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հինգշաբթի օրն ընկել են Ադրբեջանի էքսկլավ հանդիսացող Նախիջևանի օդանավակայանի տարածքում։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրը հայտնել է, որ միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Իրանի սահմանից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալի վերևում սև ծուխ է բարձրացել։

Share.