Իրավիճակը Մերձավոր Արևելքում. ի՞նչ է հայտնի այս ժամին
▪️Իրանի ԻՀՊԿ-ն ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածել է Թել Ավիվում թիրախների ուղղությամբ, վնասվել են Իսրայելի կենտրոնական շրջանի շենքերը: Մերձավոր Արևելքում իրանցիներն ԱՄՆ-ի միանգամից մի քանի առանցքային ռադիոլոկացիոն բազաներ են ոչնչացրել:
▪️Քուվեյթի 67 զինծառայող վիրավորվել է ամերիկյան օբյեկտների վրա Իրանի հարձակումների հետևանքով։
▪️ՑԱԽԱԼ–ը գիշերը հարվածել է Բեյրութին։ «Հզբոլլահի» ենթակառուցվածքները հարձակման են ենթարկվել: Երկրում զոհերի թիվը հասել է 102-ի, վիրավորներինը՝ 638-ի։
▪️ Իսրայելը հայտարարել է նաև Իրանի դեմ հարվածների նոր ալիքի մասին։ Նշվում է, որ գործողության սկզբից չեզոքացվել է Իրանի բալիստիկ հրթիռների ավելի քան 300 արձակման կայան:
