Իրանի խորհրդարանի պատգամավորները եւ Փորձագետների խորհրդի անդամները զայրացած են երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վրա եւ կոչ են անում նրան «լռել» մինչեւ պատերազմի ավարտը, որովհետեւ «նա չի մտածում խոսելուց առաջ», գրել է «Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամ-ալիքը։
Ալիքի տեղեկություններով՝ նրանք նաեւ կոչ են անում Փորձագետների խորհրդին որքան հնարավոր է արագ եւ անհապաղ ընտրել եւ հայտարարել նոր գերագույն առաջնորդին։
«Այժմ հարցը չի լուծվում նրանով, ինչ ասում է Փեզեշքիանը։ Վճռական խոսքը պատկանում է ԻՀՊԿ-ին»,- ընդգծել է ռեսուրսը։
Ավելի վաղ Իրանի նախագահն ազգին հղած իր ուղերձում հայտնել էր, որ երեկ ժամանակավոր ղեկավարող խորհուրդը հայտարարել էր, որ այլեւս հարձակումներ եւ հրթիռների արձակումներ չեն լինի հարեւան երկրների վրա, եթե միայն այդ երկրները հարձակում չնախաձեռնեն Իրանի դեմ։
Փեզեքշիանը նաեւ ներողություն էր խնդրել հարեւան երկրներից։
«Մենք այլ երկրներ ներխուժելու մտադրություն չունենք»,- ասել էր նա։
Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ այաթոլաները Իրանի իշխանություններին կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները։
