Իրանական «Խանզալա» հաքերային խումբը բացահայտել է Պարսից ծոցում տեղակայված ամերիկացի ծովային հետևակայինների ինքնությունը. հայտնում է Pars Today-ը:

«Մենք WhatsApp-ի միջոցով ուղղակիորեն հաղորդագրություններ ենք ուղարկել ամերիկացի ծովային հետևակայիններին և նրանց ասել. «Նրանք, ովքեր կարծում էին, թե իրենց ինքնությունը գաղտնի կմնա, թող նորից մտածեն: ԱՄՆ ռազմածովային ուժերի տասնյակ հազարավոր աշխատակիցների ինքնությունը՝ օպերատիվ բազաներից մինչև ժամանցի վայրեր և արտաժամյա պարեկություն, մեզ լիովին հայտնի է»:

Մենք հաշվեհարդար կտեսնենք ձեզ հետ՝ ահաբեկիչներիդ, որոնց ձեռքերը թաթախված են Մինաբի դպրոցականների արյան մեջ: Խորհուրդ ենք տալիս հենց հիմա կապվել ձեր ընտանիքների հետ և հրաժեշտ տալ»»,- նշել են խմբի անդամները:

Share.