ԱՄՆ-ի ցամաքային գործողությունը Իրանում Միացյալ Նահանգներին կսպառնա նույն հետևանքներով, ինչ Վիետնամի հակամարտությունը, որից ԱՄՆ-ը չկարողացավ արժանապատիվ ելք գտնել, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին։

«Նման ցամաքային գործողության մեջ մտնելն Ամերիկայի Միացյալ Նահանգներից այդքան հեռու սպառնում է մոտավորապես նույն հետևանքներով, ինչ տեղի ունեցավ Վիետնամում։ Երբ Վաշինգտոնը միջամտեց հազար մղոն հեռավորության վրա գտնվող օտար երկրում, տասը տարի շարունակ չկարողացավ արժանապատիվ ելք գտնել այդ հակամարտությունից»,- ընդգծել է Մեդվեդևը։

Նա հավելել է, որ Իրանում ԱՄՆ-ի ցամաքային գործողության իրականացման դեպքում ճակատագրական հետևանքներ կունենա տարածաշրջանի և հակամարտության բոլոր կողմերի համար։

Share.