Իրանում վերսկսվել է «Բուշեր» ատոմակայանի 2-րդ բլոկի շինարարությունը։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նա նշել է, որ ռուս մասնագետները, որոնք մնացել են տեղում, աշխատում են կապալառուների հետ։ Շինարարական աշխատանքների տեխնիկական և խորհրդատվական աջակցությունը տրամադրվում է հեռակա եղանակով։
«Մենք սկսել ենք ծրագիր մշակել մեր աշխատուժի ավելացման համար… Մենք իրավունք չունենք որոշում կայացնել անձնակազմի լիարժեք վերադարձի վերաբերյալ, մինչև իրավիճակը չկայունանա», – նշել է «Ռոսատոմի» ղեկավարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում գտնվող «Բուշեր» ԱԷԿ-ի շինհրապարակ է վերադարձել մոտ 2200 իրանցի աշխատող։
