Իրանի զինված ուժերը անվտանգության նկատառումներով չեղարկել են սպառազինության նոր տեսակների բոլոր հանրային ցուցադրությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Թալայինիկը, հայտնում է Iran International-ը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք ժամանակավորապես կասեցրել ենք պաշտպանական ոլորտի ձեռքբերումների հանրային ցուցադրությունները», – ասել է Թալայինիկը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Իրանը շարունակում է իր զարգացումները միկրոէլեկտրոնիկայի, արհեստական բանականության և կիբերտեխնոլոգիաների ոլորտներում՝ համաձայն ընդունված պետական ծրագրերի և այլ գերատեսչությունների աջակցությամբ։
Թալայինիկի հայտարարությունն արվել է Թեհրանի միջուկային դոսյեի հարցով իրանա-ամերիկյան հարաբերությունների վերջին սրացման ֆոնին։
