Իրանի Սպահան նահանգում ուղղաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Tasnim» գործակալությանը:

«Մի քանի րոպե առաջ ուղղաթիռ է կործանվել Դորչե քաղաքում՝ Հոմեյնիշահրի մոտակայքում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Գործակալության տեղեկություններով՝ ուղղաթիռը կործանվել է քաղաքի այգեգործական համալիրի շրջանում։

Share.