Իրանում ցամաքային գործողությունը կարող է սկսվել մոտ ժամանակներս։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ի թղթակից Ալեքս Ուորդը։
«Կոնգրեսի առնվազն երեք հանրապետականներ, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովների նախագահները, միանշանակ ակնարկում են, որ Իրանում ցամաքային գործողություն է պլանավորվում և այն կարող է սկսվել մոտ ժամանակներս», – նշել է նա
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել Հարավային Լիբանան։
Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն (մեկ շաբաթվա ընթացքում)՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են 5 օրով։ Միևնույն ժամանակ, Իրանը հերքել է այս տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժել է Թրամփի առաջարկը։
