Այսօր երեկոյան՝ (Երևանի ժամանակով՝ 12:30), աղոթքի հրապարակում տեղի կունենա նահատակ Խամենեիի սուրբ մարմնի հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հայտնել է Իրանի իսլամական համակարգման խորհրդի ղեկավար Մոհսեն Մահմուդին, փոխանցում է Tasnim-ը։

Նա նշել է, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մզկիթում և կտևի երեք օր՝ շուրջօրյա ռեժիմով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների ընթացքում սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին և ներխուժել հարավային Լիբանան։

Share.