Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի և ԱՄՆ-ի նկատմամբ ամենակործանարար հարձակումների «մոտալուտ սկզբի» մասին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատմության մեջ ամենածանր հարձակողական գործողությունները շուտով կսկսվեն՝ ուղղված օկուպացված տարածքներին և ամերիկացի ահաբեկիչների ռազմակայաններին», – ասվում է ԿՍԻՐ-ի հայտարարությունում, որը հրապարակել է Fars գործակալությունը։

Միևնույն ժամանակ Իրանի նախարարների կաբինետը հայտարարել է, որ «այս մեծ հանցագործությունը (Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի սպանությունը) երբեք անպատասխան չի մնա և կբացի նոր էջ իսլամական աշխարհի պատմության մեջ»։

Միաժամանակ, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ–Իսրայել համատեղ հարձակումները Իրանի վրա «կդառնան զանգվածային ապստամբության սկիզբ՝ համաշխարհային ճնշողների դեմ պայքարում»։

Share.