Իրանական Լորեստան նահանգում ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել Իսրայելի համար հետախուզական տվյալներ հավաքելու կասկածանքով, հաղորդում է Tasnim-ը։

Մեղադրյալին իրավապահ մարմինները հայտնաբերել են կարևոր վայրերը նկարահանելիս։ Ավելի վաղ նմանատիպ մեղադրանքներով ձերբակալվել էր ևս վեց մարդ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմ է սկսել նաև «Հըզբոլլահ»-ը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին և մտել հարավային Լիբանան։

Share.