Իրանի ներսում ընդդիմությունը կարող է օգտագործել այս պառակտումը, ինչպես նաև երկրում աճող թշնամանքն ու լարվածությունը՝ ռեժիմը տապալելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

«Իրանում ընդդիմությունը վատ է կազմակերպված։ Հետևաբար, ռեսուրսների, կապի, փողի և զենքի տրամադրումը կօգնի նրան դառնալ ավելի հզոր ուժ», – ասել է Բոլթոնը։

Նախկին պաշտոնյան հավելել է, որ հրադադարը, առաջին հերթին, ձեռնտու է Թեհրանին։ Թրամփի նախկին խորհրդականը ընդգծել է, որ հաղթանակ հայտարարելուց առաջ ԱՄՆ նախագահը պետք է ապահովի Հորմուզի նեղուցի բացումը։

Share.