Փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած պատերազմի ընթացքում Իրանում ավելի քան 1750 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

Նման տվյալներ է ներկայացրել Ծովագնացության միջազգային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Փուրիա Քոլիվանդը կազմակերպությունում ելույթի ընթացքում։

Պաշտոնյան նշել է, որ բացի 1750 զոհից, նաև վիրավորվել է 22 800 մարդ, ավերվել են հարյուրավոր հիվանդանոցներ և դպրոցներ։ Իրանում շուրջ 3 միլիոն մարդ տեղահանվել է, 500 000 մարդ դարձել է անօթևան։

Share.