Իրանում ևս երկու անձի են մահապատժի ենթարկել․ նրանք մեղադրվում են ընդդիմադիր «Մոջահեդին-է Խալկ» (Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն) կառույցի հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հայտնել է SNN հեռուստաալիքը։

Նրանք մեղավոր են ճանաչվել պայթուցիկ սարքեր պատրաստելու, ինչպես նաև պետական հաստատությունների դեմ նռնականետերի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ։

«Իրանի Գերագույն դատարանը հաստատել է դատավճիռը։ Մարտի 31-ի առավոտյան դատապարտյալները կախաղան են բարձրացվել», – նշում է հեռուստաալիքը։

Share.