Իրանն Ուկրաինային համարում է Թեհրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիայի մասնակից՝ կապված արաբական երկրներ ԱԹՍ-ների հակազդման ուկրաինացի մասնագետների ուղարկման հետ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին:

Այսպիսով, Ուկրաինան միջազգային իրավունքին համապատասխան միջազգային պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքին հակասող հակաիրավական արարքի կատարմանն աջակցելու կամ օժանդակելու համար, գրել է Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին եւ կազմակերպության Անվտանգության խորհրդին ուղղված նամակում:

Share.